Էկոլոգիական հիմնախնդիրներ

Էկոլոգիական հիմնախնդիրներ

Մեր հասարակությունը լրջորեն չի գիտակցում էկոլոգիական խնդիրները, քանի որ կարծես չի առերեսվել դրա հետ։ Մեր գիտակցության մեջ առաջնահերթ են սոցիալ-տնտեսական խնդիրները, իսկ էկոլոգիականը կարծես չենք էլ գիտակցում: Հավանաբար մեր հասարակությունը դեռ զարգացման այն փուլին չի հասել, որ գիտակցի, թե առկա կենսապայմաններին հասնելու համար ինչ վնաս ենք տվել շրջակա միջավայրին և մեր առողջությանը: Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։

Read more
Կրոն

Կրոն

Կրոնը, հասարակական գիտակցության ձև և աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։ Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Read more
Նախաճամփորդական պատում

Նախաճամփորդական պատում

Երբ տեսա դեպի Սիսիան ճամփորդությունը ինձ առաջինը գրավեցին Շաքիի ջրվեժը և Զորաց քարերը, անմիջապես գրանցվեցի ճամփորդությանը: Գրանցվելուց հետու կարդացի նյութեր, որպեսզի տեղեկացված լինեմ։ Հուսով եմ շատ հետաքրքիր կանցնի;

Շաքիի ջրվեժ, Շաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։

Read more