Ընկերների մեղքով

Ընկերների մեղքով

Ուիլյամ Սարոյանի <<Ընկերների մեղքով>> պատմվածքը իմ կարծիքով նա գրել է ինքն իր մասին: Նա այդ ժամանակներում տարբերվում էր մյուս երեխաներից, նա ուներ ուրիշ մտածելակերպ և ուրիշ ձև էր վարվում դպրոցում: Այդ ժամանակներում երեխաները այնքան ազատ չէին որքան հիմա: Ես չեմ կարծում, որ նա հարցեր էր տալիս ընդհանրապես ինչ-որ վատ նպատակներով, այլ միայն իր հետաքրքրասիրությունից դրդված: Յուրաքանչյուր հարցին ավելի խորն էր նայում, քան մյուս երեխաները, որովհետև նա ուզում էր իմանալ, թե փաստերը ինչպես են իմացել և որտեղից գիտի ուսուցիչը: Մյուս աշակերտները ընդունում էին այդ ամեն ինչը այնպես, ինչպես իրենց տալիս էին, իսկ Սարոյանը ուզում էր բացահայտել ամեն ինչ: Նա մյուսներից տարբերվում իր այդ համարձակությամբ: Ամենաշատը ինձ դա դուր եկավ այս պատմվածքում:

Իսկ երբ իր քեռին խոսեց դպրոցի դիրեկտորի և իր ուսուցչի հետ, կարծում եմ նրան դուր չեկավ, թե ինչպես քեռին լուծեց այդ խնդիրը: Պարզ չէր, թե ինչի մասին էին խոսել դպրոցի գրասենյակում, բայց Սարոյանը դա հասկացավ: Պատմվածքում միայն գրված է, որ իր իրավունքները պաշտպանելու համար իր քեռին ուրիշներին ծաղրի էր ենթարկել, ինչը կարծում եմ ոչ բոլորին դուր կգա։

Ընկերների մեղքով: Один комментарий

Оставьте комментарий