Երկնքի դարպասների մոտ

Երկնքի դարպասների մոտ

Պատմվածքը տեղի է ունենում երկնքում որտեղ հավաքվել են հարյուրավոր մարդկանց հոգիներ: Այնտեղ հավաքված հոգիներին Սուրբ Պետրոսը բաժանում է երեք մասի մի կողմում կանգնում են նրանք ովքեր թեկուզ մեկ անգամ խախտել են Աստծո տասը պատվիրանները: Մյուս կողմում կանգնում են նրանց ովքեր մեկ անգամ խախտել են Աստծո պատվիրաններից թեկուզ մեկը: Եվ երրորդ խմբի հոգիները՝ ովքեր ոչ մի հանանք չեն արել պետք է պարզապես կանգնած մնային իրենց տեղում:
Ահա բոլորը կանգնեցին այնտեղ որտեղ պետք է կանգնեին: Իր տեղում մնաց միայն մեկ հոգի: Սուրբ Պետրոսը կանչում է Աստծոն որոշում կայացնելու համար: Աստված որոշում է Հոգուն միայնակ չթողնել և մյուսներին ասում է,  որ ով ցանկանում է կներեմ նրան և բարի հոգու հետ կգնա դրախտ: Քիչ քիչ բոլորը առաջ եկան կենտրոն:


«Անարդար է»,- բղավեց ոչ մի մեղք չգործած հոգին: «Երե իմանայի որ իմ կատարած մեղքերի համար ես ներվելու եմ ապա կյանքս անիմաստ չէի անցկացնի»,- ասաց նա:

Պատմվածքը ինձ դուր եկավ: Մարդը ով միշտ ապրել էր բարի գործեր անելով ուրիշի համար , և դրանից ոչինչ չէր ստացել, ու կյանքը իր պատկերացրած ձևով չէր անցկացրել, որպեսզի հետո Աստծո դտաստանի առջև մեղավոր չզգա իրեն, հենց նրա առաջ էլ զղջում է որ չի արել այն ինչ կարող էր անել: Իմ կարծիքով հոգին մի փոքր ճիշտ էր, եթե ներվելու էր թեկուզ ամենավատ մադկասպանը, ապա նա կարող էր մեկ անգամ խաբել նրան ով իրեն ոչ մի անգամ ճիշտը չի ասել, կարող էր իրեն վիրավորողներին դաս տալ, բայց վերևում մեղքով չլինելու համար նա իր արժանապատվությունը մի կողմ է դրել:

Оставьте комментарий