Նախաճամփորդական պատում

Նախաճամփորդական պատում

Երբ տեսա դեպի Սիսիան ճամփորդությունը ինձ առաջինը գրավեցին Շաքիի ջրվեժը և Զորաց քարերը, անմիջապես գրանցվեցի ճամփորդությանը: Գրանցվելուց հետու կարդացի նյութեր, որպեսզի տեղեկացված լինեմ։ Հուսով եմ շատ հետաքրքիր կանցնի;

Շաքիի ջրվեժ, Շաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։

Read more
Հայոց լեզու

Հայոց լեզու

Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասանությունը
հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվարություններ
չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրական
դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։

Read more
My ingredients of happiness

My ingredients of happiness

For me, happiness is one of the most important guarantees of life. You need to be happy for a good life. I think the components of happiness are different for everyone, but in my opinion, the most important thing is to have a family, because your family is ready to help you in any situation, to give you the right direction for further steps. I think the next thing is to be loved. And then it is to have a good job, because money occupies a very big place in the life of every individual. Well, my friends are very important to us.
And I will add my story with one demand: be happy!

Փայտակարան

Փայտակարան

Փայտակարանը Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգն է։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից է Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին։

Փայտակարանը կազմված էր հետևյալ 13 գավառներից՝ Հրաքոտ-Պերոժ, Վարդանակերտ, Յոթնփորակյան Բագինք, Քոեկյան, Ռոտ-ի-Բաղա, Քաղան-ռոտ, Առոս, Պիճան, Հանի, Աթշի-Բագավան , Սպանդարան-Պերոժ, Որմիզդ-Պերոժ, Ալևան։

Read more
«Ազատություն»

«Ազատություն»

Ազատության մասին շատ սահմանումներ կան: Ազատություն ասելով հասկանում եմ կյանքի , սիրո և խոսքի ազատություն: Այն հիմնականում իմ կյանքում ոչ մի էական փոփուխության չի ենթարկել: Ես չեմ կորցրել իմ պատասխանատվության զգացումը, ես գիտակցում եմ, որ ազատ լինելը չի ենթադրում ամենաթողություն ու ստորություն, նույնիսկ ամենաբարի նպատակների քողի ներքո: Ես գիտեմ որ դժվար է լինելու ազատ լինելը, ես գիտեմ, որ շատ գայթակղությունների եմ բախվելու, բայց ես չեմ հանձնվելու, որովհետև իմ ազատությունն իմ պատասխանատվությունն է, իմ ազատությունն իմ մերձավորի ուրախությունն է, իմ ազատությունը իմ բանականությունն է։

Read more
Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեժ

Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեժ

Նախորդ հրապարակման մեջ նշել եմ, որ ճամփորդությունը ինձ համար շատ կարևոր է, այդ իսկ պատճառով չէի կարող այս ճամփորդությանը չմասնակցել, և բացի դա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ճամփորդությունները չափազանց հետաքրքիր և արկածային են անցնում։ Կան բազմաթիվ ճամփորդություններ Կրթահամալիրում, որոնք ունեն իրենց ուրույն տեղը յուրաքանչյուրիս կյանքում։ Ցանկացած ճամփորդություն մեզ տալիս է նորանոր գիտելիքներ։ Ծանոթանալով մեր երկրի՝ հուշարձանների, խաչքարերի, եկեղեցիների, ջրվեժների, գետերի և մնացած այլ պատմամշակութային վայրերի և կոթողների հետ մենք հնարավորություն ենք ունենում ավելի լավ ճանաչել մեր երկիրը։

Read more