Էներգակիրներ

Էներգակիրներ

Բնությունից տրված բոլոր այն տարրերն ու երևույթները, որոնք օգտագործելով՝ մարդիկ կարողանում են ստանալ էլեկտրաէներգիա կոչվում են էներգակիրներ։ Դրանցից են՝ քամիները, հոսող ջրերը, փայտը, ածուխը, գազը, միջուկային վառելիքը և այլն։

Ածուխ։ Ածուխը առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում՝ բուսկան զանգվածի քայքայման հետևանքով։ Ածուխը պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ ածխածին։ Բուսազանգվածի մնացորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդցությամբ վերափոխվել են ածխի։ Ածուխը նավթից և գազից ամենաէժանն է, ամենատարածվածը, սակայն ամենավտանգավորը, մեծ վնաս է հասցնում մթնոլորտին։ Ածխի արդյունահանումը տեղի է ունենում երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա, երկու դեպքում էլ մեծ վնասներ է հասցվում բնությանը։ Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ։

Երկրորդ դեպքում ածխի շերտին հասնելու համար հսկայական տարածությունների վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը։ Հսկայան տարածք վերածվում է ոչ պիտանի տարածքի։

Նավթ։ Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար։Նավթի պարունակության մեջ գերակշռում են ածխածինը և ջրածինը, քիչ քանակությամբ կա նաև ազոտ, ծծումբ, թթվածին և այլ նյութեր։ Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենաարժեքավորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բենզին, ասֆալտ, մազութ և այլն։ Նավթը մեծ նշանակություն ունի արդյունաբերության մեջ։ Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից, որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում։ Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին։

Նավթը տեղափոխում են հիմնականում երեք եղանակով՝ նավթամուղներով, երկաթուղով, նավերով։ Այս երեք եղանակներն էլ մեծ վնաս են հասցնում էկոհամակարգին։ Աղտոտվում է ջուրը, մթնոլորտը, բնությունը։ Ներկայումս նավթի համաշխարհային ծավալները գնահատվում են շուրջ 140 մլրդ տոննա։ Սպառման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում այն մարդկությանը կբավականացնի մոտ 40 տարի։

Էներգիայի այլընտանքային աղբյուրներ։ Էներգիայի այլընտանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները։ Այդպիսի այլընտանքային էներգիայի աբյուրներից է արևային էներգիան, քամու էներգիան, լեռներից հոսող գետերի և ջրի էներգիան։ Էկոլոգիապես անվնաս այս միջոցները աշխարհում սկսել են մեծ զարգացում ապրել և շատ կիրառվել։

Արևային էներգիա։ Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային։ 20-րդ դարի երկրորդ կեսից մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել արևից էներգիա ստանալու համար, այդ էներգիան էկոլոգիապես մաքուր էր։ Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր։ Սակայն արևի բացակայությունը գիշերային երբեմն էլ ցերեկային ժամերին, կախված տարվա եղանակից խոչընդոտում է նրա արդյունավետ օգտագործումը։ Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում։ Որքան մեծ է կուտակվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ։

Քամու էներգիա։ Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ։ Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի։ Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները։ Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները։

Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և ստանում շոշափելի արդյունք։

Աշխարհի զարգացման հետ զուգընթաց ասպարեզ են դուրս գալիս մի շարք նոր էներգիայի աղբյուրներ, որոնք էկոլոգիապես բավականին մաքուր են։ Աշխարհում մի շարք երկրներ, ընտրել և զարգացնում են հենց այս ճանապարհը։ Ինչն էլ ավելի մեծ զարգացում է բերում երկրին։ Ցավոք Հայաստանը դեռ այս զարգացման մակարդակին չի հասել, որ կարողանա ձեռնարկել այդ էներգակիրների ստեղծումը, սակայն այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվում։

Հայաստանում գործում է և՛ ատոմակայան, և՛ ջէկ, և՛ հեկ-եր, և փորձում են արևից էներգիա ստանալ։ Սակայն այս բելոր էներգիայի աղբյուրները մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին։ Հայաստանում այս խնդիրը իր կոնկրետ լուծմանը դեռ չի արժանացել։

Оставьте комментарий