Վերացած և վերացող մասնագիտություններ

Վերացած և վերացող մասնագիտություններ

Այսօր բոլորս ապրում ենք արագորեն զարգացող աշխարհում, որը մեզնից յուրաքանչյուրի առջև բազմաթիվ մարտահրավերներ է դնում: Այս նորարարությամբ լի աշխարհում մենք՝ նոր սերունդի ներկայացուցիչներս, շատ կարևոր մի անելիք ունենք. դա մեր ապագա մասնագիտության ընտրությունն է, որը կօգնի հետագայում հասարակության մեջ մեր տեղը գտնելու և նպաստելու այդ հասարակության զարգացմանն ու բարեկեցությանը:

Կանխատեսվում է, որ որոշ մասնագիտություններ առաջիկա 5-10 տարում կվերանան` ավտոմատացման և տեխնոլոգիական առաջխաղացման հետևանքով: Արագորեն կրճատվում է մարդու կողմից կատարվող գործառույթների ծավալը՝ տեղը զիջելով մեքենաներին: Ակնկալվում է, որ նույնիսկ որոշ գործողություններ, որոնք ըստ էության մարդուն են բնորոշ՝ հաղորդակցությունը և շփումները, համակարգումը, ղեկավարումն ու խորհրդատվությունը, հիմնավորումն ու որոշումների կայացումը, ապագայում մասնակիորեն կավտոմատացվեն: 

Մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են՝ վերլուծական մտածողությունը, նորարարությունը, ակտիվ ուսումնառությունը և ուսումնառության ռազմավարությունները: Կտրուկ աճում են տեխնոլոգիական հմտությունները՝ ցույց տալով նաև, թե ինչ արագությամբ են ընկերություններն իրենց գործունեության մեջ ներդնում նոր տեխնոլոգիաները։ Զգալիորեն մեծանում է «փափուկ» հմտությունների դերը՝ ինչպիսին են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, բանակցությունները և հաղորդակցությունը, նորարարությունը, հուզական ինտելեկտը և առաջնորդությունը:

Ապագայի մասնագիտությունների զարգացման հիմնական աղբյուրներն են տեխնոլոգիաների և գիտության զարգացման շնորհիվ կատարողական գործընթացների ավտոմատացումը և նոր միջոլորտային ու միջմասնագիտական ուղղությունների առաջացումը:

Հին մասնագիտություններ՝

Տզրուկներ հավաքող՝ տզրուկաբուժությունն առաջ չափազանց տարածված էր: Բժիշկներն այս արնածուծներին նշանակում էին յուրաքանչյուր հիվանդության բուժման համար: Իհարկե, կային նաև մարդիկ, ովքեր ինչ-որ կերպով հավաքում էին տզերին: Այդ մարդիկ քայլում էին բոբիկ և մերկ ոտքերի վրա հավաքում արնածուծներին: Երբ տզերը խմում էին նրանց ոտքի արյունը, մնում էր միայն պոկել դրանց ոտքերի վրայից: Այս մասնագիտությունը վատ չէր վճարվում, սակայն դրա տեր մարդիկ հաճախ աշխատանքի ընթացքում կորցնում էին գիտակցությունը արյան կորստի հետևանքով:

Թագավորական աթոռի պահապան՝ ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, մինչ XIX դարի վերջը բրիտանական միապետական դղյակում ամենացանկալի աշխատանքը թագավորական աթոռի պահպանումն էր: Այդ աշխատանքը կատարողները բառացիորեն մաքրում էին թագավորի հետույքը: Բանն այն է, որ միապետի մարմինը սուրբ էր համարվում, և դրան դիպչել իրավասու էին միայն ընտրյալները: Գոյություն ուներ հատուկ սենյակ, որտեղ, բացի անցք ունեցող, թավշով ծածկված արկղից, դրված էին նաև ջրով լի կուժ ու սրբիչ: Աթոռի պահապանը պարտավոր էր կարգի բերել թագավորի «ներքին հատվածն» այն բանից հետո, երբ նա կհոգար իր բնական կարիքները:

Սակայն այս աշխատանքի գլխավոր պայմանն այն էր, որ աթոռի պահապանը թագավորի հետ միայնակ էր մնում: Այդ իսկ պատճառով, երբ բնական կարիքները հոգալու գործընթացը երկարում էր, միապետը հաճախ նրա հետ քննարկում էր պետական հարցեր: Պահապանները լավ վարձատրություն էին ստանում:

Առնետներ որսացող՝ երբ ինկվիզիցան դաժան պայքար էր տանում կատուների դեմ, որոնց համարում էր սատանայից ծնված կենդանիներ, առնետների քանակը քաղաքաներում հասավ կրիտիկական թվի: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ առնետներ որսացողի մասնագիտությունը: Այս աշխատանքը վտանգավոր էր կյանքի համար, քանի որ առնետները համարվում էր զանազան վարակների կրողներ:

Անհետացող մասնագիտությունները՝ փթեթավորող, փոստատար, գրադարանավար, պահակ, դռնապան, վերելակների օպերատոր, մատուցող, դերձակ, հաշվապահ, տնտեսագետ,

Оставьте комментарий