Բարոյական երկընտրանք

Բարոյական երկընտրանք

Մեր կյանքում ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան մենք կանգնում ենք երկընտրանքի առջև։ Երկընտրանքը առաջանում է այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ որոշում են կայացնում: Լինում են երկընտրանքներ, որոնց դեպքում որոշում կայացնելը հեշտ է, կամ դժվար։ Օրինակ ՝ ինչպիսի զգեստ հագնել, կամ ըստ ցանկության որ գրքերը կարդալ և այլն։ Դե նշեցի նաև, որ երկընտրանքը բացի հեշտ ու պարզ լինելուց կարող է նաև լինել բարդ, այսինքն լինում են դեպքեր, երբ երկար ես մտածում և ստիպված կանգնում ես լուրջ երկընտրանքի առջև: Օրինակ ՝ մասնագիտական կողմնորոշումը, համալսարան ընդունվելը, ապագայում հետագա անելիքների մասին և այլն։ Ըստ իս դրանք մի փոքր դժվար երկընտրանքներ են, բայց ես կարծում եմ, որ պետք է երկար մտածել ՝ առանց շտապելու։

Երազի մասին

Երազի մասին

Երազ, պատկերների, մտքերի, զգացմունքների և զգացումների հաջորդականություն, որը անկախ մեր կամքից տեղի է ունենում քնի որոշակի փուլերում։ Երազների նպատակն ու բովանդակությունը ամբողջովին բացահայտված չէ, չնայած այն եղել է գիտական, փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրության առարկա մարդկության պատմության ընթացքում։ Երազի մեկնաբանումը դա երազներից ինչ-որ իմաստ քաղելու փորձ է։ Երազների գիտական ուսումնասիրությունը կոչվում է օնեիրոլոգիա։

Երազները հիմնականում տեղի են ունենում քնի արագ աչքի շարժման փուլում, երբ ուղեղի ակտվությունը մեծ է և նման է արթուն լինելուն։ Քնի փուլի ընթացքում տեղի է ունենում աչքերի անընդհատ շարժում։ Երբեմն երազ կարելի է տեսնել նաև քնի այլ փուլերում, սակայն այս երազները ավելի աղոտ են և լավ չեն հիշվում։

Read more
Բարոյական կշռադատումներ

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Read more
Խառնվածք

Խառնվածք

Խառնվածքը շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։

Read more
Էգոիզմ և ալտուիզմ

Էգոիզմ և ալտուիզմ

Էգոիզմ կամ եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ՝ որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և որպես սոցիահոգեբանական հատկանիշ։ Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։

Read more
Երջանկություն

Երջանկություն

Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է։ Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր։ Կա երկու մոտեցում երջանկության մասին։ Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն։

Երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանքից բացարձակ բավարարվածության զգացում։ Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի։ Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը։ Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով։

Read more
Էկոլոգիական հիմնախնդիրներ

Էկոլոգիական հիմնախնդիրներ

Մեր հասարակությունը լրջորեն չի գիտակցում էկոլոգիական խնդիրները, քանի որ կարծես չի առերեսվել դրա հետ։ Մեր գիտակցության մեջ առաջնահերթ են սոցիալ-տնտեսական խնդիրները, իսկ էկոլոգիականը կարծես չենք էլ գիտակցում: Հավանաբար մեր հասարակությունը դեռ զարգացման այն փուլին չի հասել, որ գիտակցի, թե առկա կենսապայմաններին հասնելու համար ինչ վնաս ենք տվել շրջակա միջավայրին և մեր առողջությանը: Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։

Read more
Կրոն

Կրոն

Կրոնը, հասարակական գիտակցության ձև և աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։ Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Read more