Իլիաս Վենեզիս «Ճայերը»: Վերլուծություն․․․

Իլիաս Վենեզիս «Ճայերը»: Վերլուծություն․․․

Գլխավոր հերոսը փարոսավար Դիմիտրիս պապն է: Նա ապրում էր մի անմարդաբնակ կղզում, որ տեղացիներն ու ձկնորսները  հենց այդպես էլ անվանում էին՝ «կղզի»: Նա այդտեղ ապրում էր միայնակ և ամիսը մեկ անգամ իջնում էր  գյուղ, շփվում երեխաների հետ, տեղեկանում աշխարհում կատարվող  իրադարձությունների մասին ու վերադառնում: Նա ամեն օր բարձրանում է ժայռի ծայրն ու աղոթում իր որդիների համար,որ չգիտեր մարտի դաշտում են զոհվել, թե՞ արդեն ունեն իրենց ընտանիքն ու մոռացել են իրեն ,  ժայռից  երևացող երեխաների, որ ամեն անգամ իրեն տեսնելիս  ուրախանում են և թռվռում, և վերջում իր համար: Տարիների ընթացքում ծերունին դադարեց բարձրանալ աղթելու, գյուղ գնալիս ամեն ինչ անում էր շուտ վերադառնալու համար և աստիճանաբար  սկսեց չհետաքրքրվել  արտաքին աշխարհի լուրերով:

Երբ ձկնորսներն այցելում էին  նրան ամեն կերպ ուզում էին իմանալ ճայերի իրական պատմությունը: Նա բոլորին ասել էր, որ  ճայերին գգտել է մի ժայռի անցքից  և  որոշել է պահել նրանց:  Ծերունին այնքան էր կապվել  նրանց հետ և որոշեց նրանց անվանել իր որդիների անուններով: Երբ նրանք մեծացան, մի օր  ծերունին  որոշեց   նրանց բաց թողնել. հերթով պահեց ափի մեջ ու թռցրեց: Նրանք ամեն առավոտ գնում էին, խառնվում երամին, ապա՝  երեկոյան վերադառնում: Մի օր ճայերը գնացին և այլևս չվերադարձան : Մի անգամ էլ ափին տեսավ մոտեցող 2 մարմին: Երբ  մոտեցան ափին՝ պարզ դարձավ, որ ընկեր-ընկերուհի  են: Նրանք ամբողջ օրն անց  կացրին ծերունու հետ, իսկ երբ իմացան, որ ճայերի պատմությունը ճիշտ է՝ նրանք մեծ վշտով հայտնեցին ծերունուն, որ նրանց ընկերներից մեկն է սպանել ճայերին: Պատմության իմաստն ըստ ինձ՝  հույսն է: Ծերունին ինչպես  մինչև վերջին շունչը սպասեց  իր որդիներին, այդպես էլ՝ ճայերին, որոնք հետագայում պարզվեց, որ ողջ չեն:

Оставьте комментарий