Մուսթաֆա Քեմալ

Մուսթաֆա Քեմալ

Մուսթաֆա Քեմալ թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։

Read more
Ձմեռային ճամբար / օր յոթերորդ․․․

Ձմեռային ճամբար / օր յոթերորդ․․․

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ինչպես գիտենք ձմեռային ճամբարի ընթացքում այն տևում է 30 րոպե։ Ընդհանուր պարապմունքի ավարտից հետո ցրվեցինք ջոկատներով, սկսեցինք ջոկատային գործունեությունը։

Օրը սկսեցինք տարբեր անձանց ուսումնասիրությամբ, ընկեր Աննան մեզ բաժանեց խմբերի, և յուրաքանչյուր խմբի տվեց մեկ անձի ում պետք է ուսումնասիրեինք տրված ժամանակահատվածում։ Մենք պետք է ուսումնասիրեինք Հրանտ Դինքին, ուսումնասիրեցինք նրա կենսագրությունը, ինչպես նաև սպանության վարկածները։

Ուսումնասիրելուց հետո քննարկեցինք մեր օրը, ինչպես նաև շաբաթվա պլանները։ Հետագա պլանները քննարկելուց հետո գնացինք երգի դասի։ Երգի դասի ընթացքում ընտրեցինք մեր Համշենյան նախագծի համար երգ, ինչից հետո գնացինք ընկեր Հասմիկի դասին։

Ընկեր Հասմիկի դասին ունեցանք շատ հետաքրքիր գրական ստեղծագործության քննարկում: Քննարկումից հետո ընդմիջեցինք և գնացինք մեր ընտրության դասերին։

Ամանորը Ֆրանսիայում

Ամանորը Ֆրանսիայում

Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն էլ ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ է բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների պարկով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տները։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե՝ շրմփոցի։ Մի քանի մարզերում Պեր Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6-ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։

Read more
Ուրիշ է ձմեռային Արատեսը․․․

Ուրիշ է ձմեռային Արատեսը․․․

Երկրորդ անգամ էր, ինչ ճամփորդում էի դեպի Արատես, սակայն երկու անգամներն էլ այնքան տարբեր, բայց միաժամանակ այնքան նման էին իրար:
Ասում են՝ սկսում ես գնահատել այն ժամանակ, երբ կորցնում ես: Եվ, իրոք, այդպես է: Կարոտով էի լցված Արատեսի հանդեպ: Ամիսներ էին անցել մեր հանդիպումից, և վերջապես մենք նորից հանդիպեցինք այդ գեղեցիկ ձմռանը: Սպիտակ ձյունը ներկել էր բոլոր ծառերը, տները, այն ամենը ինչ կար շրջակայքում: Սառը օդը ստիպում էր մնալ վառարանի մոտ գամված, իսկ ընկերական զրույցները տեղի չէին տալիս լքելու այդ ջերմ միջավայրը: Երբեմն ինձ թվում է, թե Արատեսը իրականում կախարդված է: Ինչ խնդիրներ, որ ունենաս, ինչ տրամադրություն էլ լինի, միևնույն է՝ Արատես հասնելուն պես, այդ բոլորը կորչում են: Մոռանում ես, թե ինչ է կատարվել քեզ հետ և սկսում ես կյանքի հանդեպ  վերալիցքավորվել միայն ու միայն դրական հայացքներով:

Երբ իմացա ձմեռային ճամփորդության մասին, հետաձգեցի բոլոր պարապմունքներս, գիտեի, որ ինձ հարազատ վայր եմ գնալու, վստահ էի, որ Արատեսի ձմեռային գեղեցկությունը ինձ զարմացնելու է։

Read more