Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ 876թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։ Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի։ Նա արաբների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։

Read more
Իմ կոմիտասը

Իմ կոմիտասը

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան

«Իմ երազում» ձայնագրություն

«Խնկի ծառ» ձայնագրություն

Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Read more
Հայր Կոմիտասի հետամահու Գողգոթան

Հայր Կոմիտասի հետամահու Գողգոթան

Կոմիտասը «մնացած մտավորականների պես հևում, Չանղըրիի զառիվերը հաղթահարել չէր կարողանում: Նա իր խաչը լուռումունջ կրում, պապակ լեզուն մերթընդմերթ փառակալած շուրթերին էր տանում»: Քիչ անց հանդիպած ջրհորից, սակայն, ոստիկանապետ Իբրահիմ բեյը բռնահանվածներին չի թույլատրում ջուր խմել` մինչև «իր ութսունչորս զտարյուն երիվարները, սայլերին լծված բեռնաքարշ ջորիները» չհագենան: Ձերբակալման պահին գրպանների անկյուններում մնացած մանրադրամները կցմցելով զինվոր-ոստիկանին կաշառած Արփիարն ու ընկերները մի դույլ ջուր են հասցնում «ծարավից տոչորվող հայր սուրբին»: Բայց հեռվից նկատելով, Իբրահիմ բեյը ձիով շեշտակի մոտենում, արմունկով հարվածում է Կոմիտասին. «Վարդապետը ցավից ջղաձգվեց, փռվեց գետնին, դույլը մի կողմ թռավ»: Հետո` «Կոմիտասը երկու ձեռքով դեմքը փակել, դողդողում էր»: Վերջապես, երբ հասնում է նաև աքսորականների ջրի հերթը, ընկերները մի փոշոտ տուփ են գտնում, հողով մաքրում, առաջինը Կոմիտասին են ջուր հրամցնում: Բայց… նա ժանգոտ տուփը շուրթերին տանում ու նողկանքով ետ է մղում: Չի կարողանում խմել. «Դրանից հետո ամբողջ կյանքում ջուր խմելիս սարսռում, սարսափից փակում էր աչքերը»:

Read more