Միջնադարի հայկական մշակույթը

Միջնադարի հայկական մշակույթը

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։

5-րդ դար 

5 դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար։

Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն, 9-14-րդ դարերում պատմական հայրենիքում և Կիլիկիայում ձևավորված հայկական ճարտարապետություն։ Դա հայկական միջնադարյան ճարտարապետության երկրորդ՝ միջին փուլն է։ Այդ շրջանի հայկական մշակույթն ընդունված է ուսումնասիրել երեք փուլով. Բագրատունիների թագավորություն , Կիլիկյան Հայաստան և Զաքարյան իշխանապետություն։

Վաղ շրջան

Հայ իշխանական տների, մասնավորապես՝ Բագրատունիների, Սյունիների ու Արծրունիների պայքարի շնորհիվ վերականգնվում է համահայկական պետությունը՝ Բագրատունիների թագավորությունը։ Երկրում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական առաջընթաց, որը հանգեցնում է մշակութային վերածնունդին ու արվեստի զարգացմանը։

Ուշ շրջան

Բագրատունիների թագավորության գոյության ընթացքում (10-րդ դար) երկիրը բաժանվել էր մի քանի թագավորությունների և իշխանությունների, որոնք պետության կործանումից հետո դրանք անցնում են նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության կազմ։ 12-րդ դարում վրաց միապետերի, մասնավորապես՝ Դավիթ Շինարարի և Թամար թագուհու շնորհիվ, հյուսիսային և արևելյան Հայաստանի մեծ մասն ազատագրվում է վրաց զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյանի, ապա՝ իր որդիների՝ Զաքարեի ու Իվանեի գլխավորությամբ։