Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»

Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»

Հայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների ﬔջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության ﬔջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։ Ուղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը։ Մխիթարյան մատենադարանում եղաձ մոտ 1000 ձեոագիր հուշարձանների և հայ հին մատենագրության այն ժամանակ տպագրված մատյանների բառաքաղությամբ, հնագույն աղբյուրներից ﬕնչև նոր ժամանակների գրչագրական տարբերակների հաﬔմատությամբ ու բառաքննական ուսուﬓասիրություններով, կազﬔլ են ﬕ ընդարձակ բառարան, որ ինչպես ներածության կամ «Նախադրանքի» ﬔջ է, բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից։ Բայց միաբանությունը չկարողացավ հրատարակել այն, ինչ որ կարողացել էին անել հեղինակները։ Ամբողջ ձեռագիր աշխատության հրատարակության ծախսերն այնքան ﬔծ էին, որ ստիպված եղան հիսուն տարվա, ընթացքում հավաքածու մշակած նյութը համառոտել և ամփոփել ﬕայն երկու հատորում։

Read more
Վանո Սիրադեղյան «Շաբաթվա երկրորդ կիրակին»

Վանո Սիրադեղյան «Շաբաթվա երկրորդ կիրակին»

Այդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից։ Ծնողները տանը լինելիս դուռը ներսից են փակում, միջանցք ելնելիս դրսից են փակում: Նրանք այնպես միանգամից են գյուղից քաղաք ընկել, որ քաղաք ասելով՝ փակ դուռ են հասկանում։ (Նրանք օրինավոր կենվորներ են։ Երբ վաղը տանտեր դառնան, նրանց կենվորներն էլ են երեխաներին սենյակում փակելու։ Նրանց նմանները երեք սենյակից մեկը տալիս են վարձով և կյանքում այդպես մնում են կենվոր՝ ուրիշի, ապա սեփական տանը)։ Ու այդ երեխան, երկու տարեկան այդ հրեշտակը, առանց հոգնելու, առանց լացի դուռը օրնիբուն թակում է ներսից։Մայրը այսօր անփույթ եղավ ու այդ երեխան գտավ իմ դուռը։

Read more