Անուններն իրենց բացատրություններով․․․

Անուններն իրենց բացատրություններով․․․

Էլեն – ֆրանս. նշանակում է <լուսավոր>:

Ալիսա – ֆրանս. նշանակում է <մաքուր>, < թեվավոր> կամ <ազնվացեղ>:

Ասյա – հայկ. Ասյա աշխարհամաս:

Սիլվա – լատ. նշանակում է <անտառ>,<այգի> կամ <պարտեզ>:

Մարինե (Մարա) – լատ. նշանակում է <ծովի դուստր>:

Read more
Բառարանների տեսակները

Բառարանների տեսակները

Բառարանները բաժանվում են երկու մեծ խմբի՝ հանրագիտական և բանասիրական (լեզվաբանական)։

Հանրագիտական բառարանը պարունակում է անհրաժեշտ գիտելիքներ շրջապատող աշխարհի ու բնության, հասարակական կյանքի, գիտության ու մշակույթի, տնտեսության, տեխնիկայի, սպորտի ու նշանավոր մարդկանց վերաբերյալ, որոնք ընդգրկված են բառացանկերում։ Հանրագիտական բառարանները լինում են համընդհանուր և մասնաճյուղային։

Համընդհանուր հանրագիտական բառարաններ են անգլիական «Բրիտանիկա», ֆրանսիական «Լառուսը» և «Ռոբերը», «Խորհրդային մեծ հանրագիտարանը», 12-հատորանոց «Հայկական սովետական հանրագիտարանը», «Ինչ է, ով է» բառարանը, «Դպրոցական մեծ հանրագիտարանը»։

Մասնաճյուղային հանրագիտարաններից են «Բժշկական հանրագիտարանը», Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը», Էդուարդ Ջրբաշյանի և Մախչանյանի «Գրականագիտական տերմինների բառարանը», Պետրոսյանի «Հայերենագիտական բառարանը»։

Read more