Ավետիք Իսահակյան «Լիլիթը» / Վերլուծություն

Ավետիք Իսահակյան «Լիլիթը» / Վերլուծություն

Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունը այն մասին է, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, և ով է եղել առաջին մարդը: Հեղինակը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին: Ըստ այս ստեղծագործության Աստված հողից ստեղծում է Ադամին` առաջին մարդուն: Հետո տեսնելով, թե ինչպես է Ադամը տանջվում մենակությունից, կրակի բոցերից ստեղծում է Լիլիթին: Ադամը մինչև ականջները սիրահարվում է Լիլիթին, սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտրում, որպեսզի փախչի, և վերջապես գայթակղվում է Սատանայով և նրա հետ հեռանում:Այս ամենից հետո Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ էր և սիրում էր Ադամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում էր Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից: Ստեղծագործությունը սկսվում է, թե ինչպես է Աստված Ադամին հողից ստեղծում: Ադամը երկար ժամանակ միայնակ էր. չուներ զուգընկեր և միշտ տխուր էր: Աստված տեսնելով Ադամի հուսահատ վիճակը՝ կրակից ստեղծեց Լիլիթին և հրամայեց նրան, որ սիրի և հնազանդվի Ադամին: Ադամը Լիլիթին տեսնելուն պես սիրահարվեց իրեն և ամեն ինչ անում էր, որպեսզի Լիլիթի սիրտը շահի, սակայն ապարդյուն. Լիլիթը նրան միշտ օգտագործում էր իր շահերի համար և իր հանդեպ ոչ մի զգացում չուներ: Նրան հետաքրքրում էին միայն իր շահերի իրականացումը և ուրիշ ոչինչ: Իսկ Ադամը կուրացած լինելով սիրուց՝ անգիտակցաբար անում էր այն, ինչ Լիլիթն էր ցանկանում:Սակայն դեռ այդքանից հետո էլ Լիլիթը չսիրեց Ադամին. նա գնաց Սատանայի մոտ և սիրեց միայն նրան: Ադամը տեսնելով այդ՝ ցավ ապրեց և կարելի է ասել իր կյանքի իմաստը կորցրեց: Նա ամեն ինչ պատմում է Աստծուն և Աստված Ադամի կողից իրեն նոր ընկեր է ստեղծում՝ Եվային: Եվան նույնպես գեղեցիկ էր. հնազանդ էր Ադամին, սիրում էր նրան և հոգ էր տանում իր մասին, բայց ինչպես ասվում է առասպելում՝ 

 «Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։

Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…

<<Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին…>>։

Ստեղծագործությունից անպակաս են գեղեցիկ և մանրամասներով լի նկարագրությունները: Յուրաքանչյուր նախադասությունը լի է Ադամի և Լիլիթի մտածմունքներով և ապրուստներով, իրենց կյանքի և ապրելակերպի նկարագրություններով, թե ինչով են զբաղվում Դրախտում և այլն: