Կիլիկյան Հայաստան

Կիլիկյան Հայաստան

Իշխանապետության հիմնադիր իշխանը ՌուբենԱ-ն է: Նա կառավարել է 1080–95 թթ.: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից միքանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր ԳագիկԲ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, ԿոպիտառուԿոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկաբերդը և այն դարձրեց իշխանանիստ կենտրոն:

Read more