Ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը

Ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը

1813 թվականի Հոկտեմբերի 12-ին Արցախի՝ Գյուլիստան գյուղում՝ կնքվում է հաշտության պայմանագիր։ Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը։ Երեվանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ՝ Պարսկաստանի տիրապետության տակ։
   1828 թվականի Փետրվարի 10-ին Թավրիս-Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արևելյան Հայաստանի մի մեծ հատված Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին։ Սակայն Արաքս գետից հարավ ընկած պատմական Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին։
   Իմ գնահատականով այս պայմանագրերի շնորհիվ՝ Հայաստանը չդարձավ անկախ, և պարսկական լծից՝ անցավ ռուսական լծի տակ։ Բայց դա ուներ մի փոքր դրական կողմ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը այդ շրջանում ավելի ցիվիլ պետություն էր, ինչպես նաև քրիստոնյա պետություն էր։ Այդ հանգամանքները ունեին մի փոքր դրական նշանակություն։

Оставьте комментарий