Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Ամփոփումս ցանկանում եմ սկսել հետևյալ մեջբերումով որը՝ հնչեցրեց Արամ Մանուկյանը հանդիպման ժամանակ՝ <<Պետություն կառուցելու համար, հարկավոր եմ կամք, հաշվարկ, խելք, եթե երկիրը կորցնում է անկախություն ապա, կորցնում է իր խելքից։>>

Սեպտեմբերի 30-ին կրթահամալիրում հյուրընկալվեց ՀՀ պետական գորիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Արամ Մանուկյանի հետ հանդիպումը հնարավորություն տվեց շատերին ստանալու մի շարք հարցերի պատասխաններ։ Ինձ համար այն բազմաթիվ հանդիպումներից էր, որին շատ մեծ ուշադրությամբ հետևեցի։

Քննարկումը սկսեցինք հետևյալ հարցով՝ <<ի՞նչ է ազատությունը>>։ Սովորողները շատ ակտիվ կերպով արձագանքներ հնչեցրեցին։

Քննարկմանը մասնակցում էին Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, ինչպես նաև դասավանդողներ։ Հանդիպումը նվիրված էր ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ անկախությանը։ Քննարկումն այնքան բուռն, հետաքրքիր և չձանձրացնող էր որ քննարկմանը տրամադրված ժամանակը մեզ չբավականեցրեց։ Սովորողները հնչեցրին բազմաթիվ հարցեր, ոմանք նույնիսկ չկարողացան տալ իրենց հուզող հարցերը ժամանակի սղության պատճառով, իսկ Արամ Մանուկյանը մեծ սիրով ընդարձակ պատասխաններ էր տալիս տրված հարցերի վերաբերյալ։ Պարոն Մանուկյանը հարցեր հնչեցրած բոլոր սովորողներին նվիրեց ՀՀ Անկախության հռչակագրի օրինակներ՝ իր մակագրությամբ։ Չափազանց հետաքրքիր և ուսուցողական քննարկում ունեցանք։