Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիր

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիր

1878 թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Կ. Պոլսից ոչ հեռու գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում: Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օրթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը:

Սան Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դ․ երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական առանցքը կազմող Հայկական հարցը։ Այն, Արևելյան հարցի բաղկացուցիր մաս լինելով, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։

Սան Ստեֆանոյի պայմանագրում տեղ գտան Հայաստանին և հայերին վերաբերվող առանձին հոդվածներ և ձևակերպումներ, որոնց դրույթները մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին: 16-երորդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադառձնելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից: 25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում: 27-րդ հոդվածով Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:

Պայմանագրում կային շատ անորոշություններ. ըստ 16-րդ հոդվածի ստացվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ քրդերն ու չերքեզները: Նման ձևակերպումը ոչ թե կերաշխավորեր հայերի անվտանգությունը, այլ կսրեր նրանց հարաբերությունները հարևանների հետ:

Պետության կառուցակարգը

Պետության կառուցակարգը

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապեսկազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույնհամակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն(ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվպետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության(հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետությանմեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերենպետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարությունտերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում ենկազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքումիրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմիցկառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկհասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպեսօրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրիտեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխողձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։