Պետության դերը հասրակության մեջ

Պետության դերը հասրակության մեջ

Առաքելությունը հասարակական հանձնարարություն է, որի կատարման համար գոյություն ունի ինչ-որ մեկը։ Պետության առաքելություն ասելով հասկանում ենք այն հասարակական խնդիրները, որոնց կատարման համար առաջացել և գոյություն ունի պետությունը: Պետության գոյությունը պայմանավորված է նրա ընդունակությամբ՝ բավարարելու հասարակության հիմնարար պահանջմունքները, այսինքն անվտանգությունը, քաղաքացիական խաղաղությունը, հասարակության հարատևումը։ Ուստի պետության հասարակական առաքելությունը, արժեքը հենց նրանում է, որ այն կարգավորում է հասարակությունը, որոշում է նրա զարգացման ընդհանուր նպատակները և կազմակերպում է դրանց իրականացումը։
Պետության սոցիալական առաքելությունը չի դրսևորվում ինքնաբերաբար։ Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ, օրինակ՝ ու՞մ է պատկանում պետական իշխանությունը, ո՞վ է այն իրականացնում և ու՞մ շահերից ելնելով, կրոնը և այլն։
Ըստ բնական իրավունքի տեսաբանների կարծիքով՝ պետության նպատակը մարդն է ու նրա իրավունքները։ Դա նշանակում է, որ պետությունը հասարակական դաշինքի արդյունքում ստեղծված կազմակերպություն է, որի առաքելությունը մարդու իրավունքների կենսագործումն ու երաշխավորումն է, հասարակական կարգուկանոնի, խաղաղության հաստատումը։