Տարածքային հակամարտություններ

Տարածքային հակամարտություններ

Պատերազմների բովանդակությունը, դրանց նպատակները կարող են տարբեր լինել, բայց գլխավոր նպատակը եղել և մնում է պետական սահմանների փոփոխությունը, պետության զբաղեցրած աշխարհագրական տարածքի ընդարձակումը, նրա քաղաքական, ռազմական, տնտեսական ազդեցության մեծացումը: Այդպիսին էին և՛ երկու համաշխարհային պատերազմները, և՛ դրանից հետո սկսված «սառը պատերազմը», և՛ այսօր էլ շարունակվող «տաք» պատերազմները։ Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 300 վայր, որոնց շուրջ բորբոքված պայքարը կարող է բնութագրվել որպես տարածքային հակամարտություն: Դրանց մեկ երրորդը, այսպես կոչված, «թեժ կետերն» են, որտեղ հակամարտությունը զինված բախումների տեսք է ստացել։ Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.
• հակամարտություններ պետությունների միջև,
• հակամարտություններ պետությունների ներսում:

Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները: 

Read more