Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին

Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին

Փարիզի վեհաժողովի և Վերսալ–վաշինգտոնյան համակարգի շրջանակներում էական փոփոխություններ գրանցվեցին նաև Մերձավոր և Միջին Արևելքում։ Այստեղ ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր իրավիձակ։ Նախկինում եղած մեկ խոշոր պետությանը` Օսմանյան կայսրությանը, փոխարինեցին մի քանի պետություններ։ 

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև 1916 թ. կնքված Սայքս–Պիկոյի գաղտնի համաձայնագրով Օսմանյան կայսրության կազմում գտնվող արաբական շրջանները պետք է բաժանվեին նրանց միջև։ 1918 թ. հոկտեմբերին Մերձավոր Արևելքում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Ալլեն-բիի հրամանով Պաղեստինը, Սիրիան, Հորդանանը և Լիբանանը բաժանվեցին երեք ազդեցության գոտիների, որտեղ բարձրագույն իշխանությունը պատկանում էր անգլիական զինվորական հրամանատարությանը։ 
Մանդատի վերաբերյալ Ազգերի լիգայի որոշման համաձայն` Ֆրանսիան իրավունք ստացավ Սիրիայում և Լիբանանում պահելու զինուժ, ոստիկանություն և օգտագործելու բոլոր հաղորդակցության ուղիներն ու կապի միջոցները:

Աշխարհամարտում Օսմանյան կայսրությունը ծանր պարտություն կրեց։ Անտանտի զորքերը Մուդրոսի զինադադարի կնքումից հետո մտան Դարդանելի և Բոսֆորի նեղուցներ, այնտեղից էլ` Սև ծով։ Տարածքային կորուստները և սուլթանի անզորությունը` կանգնեցնելու տերության փլուզումը, խթանեցին ազգայնական ուժերի միավորմանը գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: 1923 թ. Թուրքիան հռչակվեց հանրապետություն՝ Անկարա մայրաքաղաքով։ Քեմալը վարում էր երկրի արդիականացման քաղաքականություն արևմտականացման ուղիով։ Նրա նպատակն էր ստեղծել աշխարհիկ պետություն։ 

Read more