Աշխարհաքաղաքականության գործոնները

Աշխարհաքաղաքականության գործոնները

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը: Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում:

Այնպես է ստացվել, որ ռազմավարական նշանակության հումքի մի քանի տեսակներով ավելի լավ ապահովված են այն երկրները, որտեղ դրանց պահանջարկը մեծ չէ: Եվ հակառակը, ապահովված չեն այն երկրները, որոնք այդ տեսակների ավելի մեծ պահանջ ունեն:

Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա: ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատակարարում իրենց:

Read more