Տերյանը՝  բանաստեղծ. սիմվոլիզմ

Տերյանը՝  բանաստեղծ. սիմվոլիզմ

Սիմվոլիզմ.

Սիմվոլիզմ՝ 19/20-րդ դարերի գրականության ուղղություն, որը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում: Պոեզիայի սիմվոլիզմը եվրոպական գրականության 19/20 դարերի խոշոր շերտն է: Սիմվոլիզմի առաջին սկզբունքները ի սկզբանե արտացոլվել են ֆրանսիացի պոետներ Շարլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ստեֆան Մալառմեի, Արթուր Ռեմբոյի և Լոտրեամոնի ստեղծագործություններում:

Սիմվոլիստներին հատկանշական է համակենտրոնացումը մարդկանց ներաշխարհի մեջ, ձգտումը բացահայտելու նրանց հոգեկան ապրումները, նուրբ զգացմունքներն ու տրամադրությունը: Սիմվոլիստներին հաջողվել էր բանաստեղծություները լրացնել վառ ու արտահայտիչ կերպարներով, չնայած դրան, նրանք երբեմն ընկնում էին բառերի անիմաստ խաղերի մեջ` փորձելով ստեղծել տարբերվող  ձևեր:  Սիմվոլիզմը առանձնացնում է իրական ու անիրական աշխարհները: Անիրականի գլխավոր բանալին համարվում է սիմվոլը, որն էլ կարծես պայմանական նշան լինի, որը միացնում է իրական և անիրական աշխարհները:

Ասում են, թե բարդ է հասկանալ սիմվոլիզմը՝ չիմանալով, որ ժամանակաշրջանի հետ է այն կապված: Հայկական պոեզիայում սիմվոլիզմի սկզբունքներն կան Տերյանի բանաստեղծություններում: Սիմվոլիզմներում հիմնականում արտահայտվում է տխուր տրամադրություն, իսկ Տերյանն իր պոեզիայով դրանք ասոցացնում է տխրության ու աշնան հետ: Մարդու հոգեկան աշխարհն ու ապրումները նրա բանաստեղծություններում ներկայացվում են հիմնականում անձնավորման եղանակով: Խավար իրականությունից հոգնած նա ստեղծում է իր երազած աշխարհը, և այստեղ իրական և անիրական աշխարհներն առանձնանում են միմյանցից, ինչը ևս բնորոշ է սիմվոլիզմին:

Վա­հան Տեր­յա­նը նոր ժա­մա­նակ­նե­րի առա­ջին բա­նաստեղծ­նե­րից մեկն է, որը բե­րեց գե­ղա­գի­տա­կան մտա­ծո­ղու­թյան մի­ան­գա­մայն նոր հա­մա­կարգ: Դա պայ­մա­նա­վոր­ված էր  սիմ­վո­լիզ­մ գրա­կան ուղ­ղու­թյան ազդեցությամբ: Սիմվոլիզմը բերեց սիմվոլներ` խորհրդանշաններ, որոնք լայնորեն օգտագործեց Տերյանն իր ստեղծագործություններում:

Բանաստեղծություն, որտեղ, որպես սիմվոլ ներկայացված է քնքուշ աղջիկը:

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Նմանատիպ սիմվոլ կա նաև այս բանաստեղծության մեջ՝

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

Տերյանի գրելաոճը շատ խորհրդավոր ու խորն է, որն էլ իր ստեղծագործությունները յուրահատուկ են դարձնում: Յուրաքանյուր բառ, որ առկա է իր բանաստեղծություններում, համադրված են միմյանց հետ այնպես, կարծես նրանք ունեն ընդհանուր որևէ գաղտնի կապ: