Կանայք Տերյանի կյանքում․․․

Կանայք Տերյանի կյանքում․․․

Տերյանի կյանքում եղել են երեք անհամեմատելի կանայք՝ Անթառամ Միսկարյանը, Սուսաննա Պախալովա, Անահիտ Նահիջանյան։

Տերյանի առաջին սերն էր Անթառամ Մինասյանը: Նրանք հանդիպեցին Մոսկվայում, 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր աղջկան, որի հյուսքերը նրա դեմքին էին դիպչում՝ տրամվայի ամեն մի ցնցման հետ: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի». վկայում էր տոմսավաճառի ձայնը: Տերյանը և Անթառամը մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է… Տերյանն ու Անթառամը սիրեցին իրար՝ առաջին հայացքից, սակայն մոսկովյան սիրավեպը այլ ընթացք ունեցավ, քանի որ Անթառամն այդտեղ էր՝ մի քանի օրով: Այդուհետ, նրանց սիրավեպն իր շարունակությունը գտավ նամակագրություններում, որոնցում Տերյանը Անթառամին դիմում էր բացառապես «Անտյա», «Անտենկա» փաղաքշական բառերով: Գրողն իր օգնությունն էր առաջարկում աղջկան ու դա փոխադարձ էր: Անթառամն իր հերթին Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանություններ անել. «Վահանն ինձ կանչում էր Պետրոգրադ: Եվ ահա 1916 թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի «Չարի ծաղիկները» գիրքը, տողացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»:

Ամիսներ անց, այս անավարտ սիրավեպի ֆոնին, Տերյանի կյանքում նոր անուն է հայտնվում. ինչպես ցույց տվեց ժամանակը՝ անուն, որը ճակատագրական է դառնում գրողի համար: 

Սուսաննա Պախալովան հայտնվեց Տերյանի կյանքում երբ նա դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ: Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային. այս հասցեն Տերյանի կյանքում հայտնվում է Անթառամին ուղված սիրային նամակից ընդամենը 2 ամիս անց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր, նա երիտասարդ էր, գեղեցիկ և այս ամենի հետ մեկտեղ հիանալի տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին: Հենց այդ հմտությունների շնորհիվ նա վստահ սողոսկեց Տերյանի և Անթառամի կյանք: 1911 թվականի փետրվարին Սուսաննան վստահեցնում է Տերյանին, որ հղի է, բանաստեղծին այլ ելք չի մնում, քան ամուսնանալ վերջինիս հետ: Այդուհանդերձ, տերյանը չի դադարում գրել Անթառամին. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:Անթառամը պատասխանում է նույն ոճով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»: Այս նամակներից հետո նրանց հեռակա կապը չի ընդհատվում, հակառակը, նամակագրությունը դառնում է ավելի զգացական, սիրային ու կրքոտ: Այս ամենի մասին քաջատեղյակ էր նաև տերյանի Սուսաննան. խորամանկ ու խելացի կինը չի խոչընդոտում նրանց հեռակա կապին, անգամ հաճախ Տերյանի՝ Անթառամին ուղղված նամակներում իր կողմից բարևներ է ավելացնում: Շուտով՝ ամուսնությունից 5 տարի անց ծնվում է տերյանի և Անթառամի զավակը, որին վիճակված չէր երկար ապրել. նա մահանում է 1916 թվակլանին՝ 5 տարեկան հասակում. սա չափազանց ծանր հարված է դառնում Սուսաննայի համար և նրա մոտ էլ թոքախտ են հայտնաբերում. թվում էր, թե նրա մոտ այլևս ինտրիգների ուժ չէր մնացել: Երկու տարի անց՝ 1918 թվականին տիկին Պախլովան երկրորդ երեխային ունեցավ և շատ շուտով՝ Տերյանին մենակ թողնելով, մեկնեց Ստավրոպոլ: Որոշակի քաղաքական իրավիճակից ելնելով` Տերյանը չէր կարող գնալ նրա ետևից, փոխարենը բազմիցս առաջարկում էր կնոջը Մոսկվա գալ ու մերժում ստանում…

Տերյանի կյանքի վերջին և ամենահոգատար կինն էր Անահիտ Շահիջանյանը: Անահիտն ու Տերյանը հանդիպեցին Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատում: Վահանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու այդ խեղճ տղամարդուն ու հանճարեղ պոետին: Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»: Սակայն, Անահիտն, իհարկե, չի հետևում մոր խորհրդին. ամուսնանում ու ամբողջովին նվիրվում է ամուսնուն: Տերյանի ինքնազգացողությունը գնալով վատթարանում է:

1919 թվականի դեկտեմբերին Անահիտը իր օրագրում գրում է. «Քսանմեկի երեկոյան նա պառկեց և այլևս վեր չկացավ…»: Նույն թվականի դեկտեմբերի քսանյոթին ապրելով Սուպոևո գյուղում, Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է». Անթառամի գրառումը մարգարեական է դառնում…

«Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե մեկ շաբաթով կյանքս երկարի».- ասում է Տերյանն ու երկու ժամից ավանդում հոգին:

Իսկ կանայք…

Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920 թվականի ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհաննես  Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով: Որոշ ժամանակ անց նա ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:

Անթառամ Միսկարյանը բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում ու մահացավ 1969 թվականին միայնության մեջ:

Իսկ Սուսաննան… Սուսաննան հայտնվեց միայն Տերյանի մահից հետ, վերջինիս փառքի դափնիներից օգտվելու համար: Որոշ ժամանակ անց Սուսաննա Պախալովան ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Իսկ Մյասնիկյանի մահից հետո ջերմ կապեր հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 1938 թվականին:

Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ

Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ

Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ

Տերյանը համարում էր, որ լեզուն ազգի ոգին է: Նա այլ, շատ ուժեղ զգացմունքներ ուներ իր ազգի, հայրենիքի նկատմամբ, այդ պատճառով էլ մյուսներից ավելի շատ էր զգում հայրենիքի ցավը: 1918 թվականին Տերյանը գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ զբաղվում էր փախստականներին տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր և այլն…

Տերյանի բանաստեղծությունները կարդալով կարելի է մտածել, որ նա թուլասիրտ, կամ թախծոտ մարդ է: Բայց իականում նա կարող էր քաջություն և սառնասրտություն ցուցաբերել այն ժամանակ, երբ դա հարկավոր էր: Խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել էր բացառապես հայերին օգնելու համար և այդ պատճառով նրան մեղադրել էին հայ նացիոնալիստ լինելու մեջ: Եվ ընդհանրապես նա շատ մարդկանց էր օգնում, նաև հովանավորում: 1918 թվականին Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը Ստալինի հետ թշնամական հարաբերությունների մեջ էր և վերջիվերջո Ստալինը գտնում է Տերյանից ազատվելու տարբերակ: Ստալինը նրան Թուրքեստանով գործուղել էր Պարսկաստան և Թուրքիա: Չէ՞ որ տուբերկուլյոզով ծանր հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ` փակ էր քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում: