Վահան Թոթովենց«Ներման աղոթքը» / Վերլուծություն

Վահան Թոթովենց«Ներման աղոթքը» / Վերլուծություն

Վահան Թոթովենց«Ներման աղոթքը»

Այս ստեղծագործությունը պատմում էր այն մասին, որ կար մի տղա, որի մայրը շատ աստվածավախ էր: Նա տղային իր հետ տանում էր աղոտքի: Մի օր երբ տղան իր մոր հետ գնացել էր եկեղեցի աղոթելու, նրա մայրը խնձորներ բերեց և տղան երկու խնձոր գողացավ: Նա այդ խնձորները տարավ և տվեց մի աղջկա, որը սովորում էր իրենց դպրոցում: Նա համբուրեց աղջկան:

Հետո նրա մայրը իմացավ դրա մասին և տարավ տղային ՝ մեղքերի թողություն անելու: Տղան այդ ժամանակ սկսեց լաց լինել, մայրը մտածելով, թե տղան լացում է գողություն անելու համար, սկսեց սփոփել նրան, բայց տղան լաց էր լինում նրա համար, որ այդ աղջիկը պետք է գնա: Իմ կարծիքով տղան պետք է չգողանար այդ խնձորները, անկախ ամեն ինչից, քանի որ գողությունը լավ բան չէ: Նույնիսկ, եթե այդ աղջիկը լքել էր նրան, նա չպետք է գողանար խնձորները: Ստեղծագործության ասելիքը այն էր, որ պետք չէ գողանալ ինչ- որ բան, նույնիսկ, եթե Ձեր սիրած էակը լքել է Ձեզ։

Оставьте комментарий