Սոմերսեթ Մոեմ«Ճպուռն ու մրջյունը» / Վերլուծություն

Սոմերսեթ Մոեմ«Ճպուռն ու մրջյունը» / Վերլուծություն

Սոմերսեթ Մոեմ«Ճպուռն ու մրջյունը»

Այս պատմվածքում երկու եղբոր պատմությունը համեմատվում է «Ճպուռն ու մրջյունը» առակի հետ: Իմ կարծիքով շատ ճիշտ համեմատություն է: Ավագ եղբայր Ջորջ մրջունի պես օրնիբուն աշքատում էր, իսկ փոքր եղբայր Թոմը` վայելում:
Փոքր տարիքում «Ճպուռն ու մրջյունը» առակը կարդալիս ես նույնպես խղճում էի ճպուռին, մտածելով, որ մրջունը կարող էր մի փոքր օգնել նրան: Բայց, երբ փորձում ես ինքդ քեզ պատկերացնել այդ իրավիճակում կամ համեմատում ես մեկ այլ պատմության հետ, հասկանում ես, որ ոչ մեկն էլ չէր ցանկանա իր աշխատանքով ձեռք բերածը կիսել մի անբանի հետ: Ջորջին նույնպես դուր չէր գալիս Թոմի արարքները, բայց նա օգնում էր եղբորը հիմնականում ընտանիքի պատվի համար: Թոմը չէր աշխատում, բայց պարտքերի և եղբոր օգնության շնորհիվ անում էր այն ամենը, ինչ ցանկանում էր: Պատմության վերջում նա ամուսնանում է իրենից բավականին նտարիքով մեծ կնոջ հետ, ով մահանում է և ամբողջ ունեցվածքը թողնում իրեն:Այդ իմանալով Ջորջը հուսաթափվում է, մտածելով, որ կյանքն անարդար է:
Պատմվածքը կարդալուց հետո ես մտածում էի, որ Ջորջը կարող էր այդ ամենին ուշադրույուն չդարցներ, քանի որ ինքն իր ունեցվածքը ձեռք է բերել արդար քրտինքով: Բայց անկեղծ ասած մի պահ ես էլ զայրացա, մտածելով,որ այդ ամենը շատ անարդար է: Եթե լինեյի Թոմի փոխարեն կփորձեի օգնել եղբերս հասնել իր երազանքին, նրան չհիասթափեցնելու համար:

Оставьте комментарий