Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը

Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը

Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, իր արտաքին
և ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցած կտրուկ շրջադարձերով
պայմանավորված, բաժանվում է երեք հիմնական փուլերի.

  1. 1918 թ. հունիս-նոյեմբեր. դեռևս շարունակվում էր համաշխարհային
    պատերազմը, Անդրկովկասը զավթել էին թուրք-գերմանական զորքերը, հայ ժողովուրդը կծկված էր մի բուռ հողի վրա (շուրջ 12 հազ.
    քառ. կմ)՝ գաղթականներով ու սովյալներով լի:
  2. 1918 թ. դեկտեմբեր-1920 թ. ապրիլ. ավարտվեց Առաջին աշխարհամարտը: Իր ուժը կորցրեց Օսմանյան Թուրքիայի հետ 1918 թ. հունիսի
    3-ի պարտավորագիրը և հունիսի 4-ի դաշնագիրը: Քաղաքական նոր
    պայմաններում Հայաստանի Հանրապետությունը դրսևորեց արևմտյան կողմնորոշում՝ ակնկալելով, որ Համաձայնության պետությունները կգնահատեն հայ ժողովրդի ներդրումը պատերազմի հաղթության գործում և հաշվի կառնեն նրա կրած մեծ զոհողությունները
    և կաշխատեն լուծել հայության արդար պահանջը՝ ստեղծել միացյալ
    ու անկախ Հայաստան: Այս փուլում Հայաստանի Հանրապետությունը, դուրս գալով շրջափակումից, շարունակեց հարաբերություններ հաստատել ոչ միայն իր հարևանների, այլ նաև Ռուսաստանի ոչ
    խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների և այլ
    երկրների հետ: Հանրապետությունը աստիճանաբար ընդարձակեց
    12
    իր սահմանները՝ ներառելով գրեթե ամբողջ Արևելյան Հայաստանը
    (70 հազար քառակուսի կիլոմետր):
  3. 1920 թ. մայիս-դեկտեմբեր. գեներալ Ա. Դենիկինի Կամավորական
    բանակի պարտությունից հետո ավարտվեց Ռուսաստանի ոչ
    խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների հետ
    նրա հարաբերությունների երկամյա գործընթացը: Քաղաքական նոր
    պայմաններում Հայաստանի Հանրապետությունը փոխեց արտաքին
    քաղաքական ուղղվածությունը, այսինքն՝ սկսել բանակցել Խորհրդային Ռուսաստանի հետ:

Ծրագրի նախագծից ակնհայտ է դառնում, որ արտաքին հարաբերություններում Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ խնդիրը
Թուրքիայի նկատմամբ որդեգրելիք քաղաքականությունն էր: Հ. Քաջազնունին իրավացիորեն համոզված էր, որ բոլոր հնարավոր միջոցները պետք է
գործադրվեն նրա հետ հաշտության եզրեր գտնելու համար. «Մենք հիմքեր
չունենք բարեկամական զգացմունքներ տածելու Թուրքիայի նկատմամբ
նրա ոչ անցյալի և ոչ էլ ներկա գործունեության համար»
: Նա` իբրև
պետական-քաղաքական գործիչ, թերևս ամենասթափ ու ճշմարիտ
գնահատական է տալիս թուրքական քաղաքականությանը. «Թուրքիան
Անդրկովկասում ևս, ինչպես Արևելյան Անատոլիայում, ձգտում է
քաղաքականապես ոչնչացնել հայկական տարրը և խոչընդոտել հայկական
պետության կայացմանը»

Նաև Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն։Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918 թվականի մարտի 3) նախատեսված սահմանը, ուստի, Անդրկովկասի հանրապետությունների հետ պետք է նոր պայմանագիր կնքվի։ Նախատեսվում էր Կ. Պոլսում հրավիրել նոր խորհրդաժողով։

Оставьте комментарий