Փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների արդյունքները

Փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների արդյունքները

 Փետրվարյան հեղափոխություն՝

Ընդհատակից դուրս եկած բոլշևիկյան կուսակցությունը վիթխարի աշխատանք տարավ զանգվածների շրջանում, օգնեց նրանց ազատվելու մանրբուրժուական պատրանքներից և անցնելու սոցիալիստ, հեղափոխության դիրքերը։ Մարտի 5(18)-ին նորից սկսեց լույս տեսնել «Պրավդա» թերթը։ Սկսվեց արհմիությունների զանգվածային ստեղծումը, առաջացան ֆաբրիկագործարանային կոմիտեներ, ձևավորվեցին բանվորական միլիցիայի ջոկատներ։ Ամբողջ երկրով մեկ բանվորները և գյուղացիները ստեղծեցին իշխանության ժողովրդական մարմիններ։ Մարտ ամսվա ընթացքում առաջացավ 600 խորհուրդ։ Դա կարևոր նշանակություն ունեցավ հեղափոխ զանգվածների կազմակերպման, հեղափոխության հետագա զարգացման, պետական իշխանոթյունը բանվոր դասակարգին անցնելու համար։ Փետրվարյան հեղափոխության կողմից առաջադրված, սակայն մինչև վերջ չլուծված խնդիրները պահանջում էին հեղափոխության հետագա զարգացումը։ Բուրժուական ժամանակավոր կառավարությունը չէր կարող ժողովրդին տալ ո՝չ խաղաղություն, ո՝չ հող, ո՝չ իսկական ազատություններ։ Եթե բուրժուազիան մենշևիկների և էսէռների օգնությամբ հեղափոխության կծկման կուրս էր վերցրել, ապա բոլշևիկները կոչ էին անում հեղափոխությունը առաջ տանել մինչև իշխանությունը պրոլետարիատի և չքավոր գյողացիության ձեռքն անցնելը։ Վլադիմիր Լենինը մարտյան «Նամակներ հեռվից» աշխատության մեջ առաջ քաշեց սոցիալիստ, հեղափոխությանը անցնելու կուրսը, որը բազմակողմանիորեն հիմնավորեց Ապրիլյան թեզիսներում։ Չնայած պատմական ինքնատիպությանը, Փետրվարյան հեղափոխոթյունը հաստատեց լենինյան ստրատեգիական կուրսի, տակտիկական լոզունգների ճշտությունը։ Հեղափոխությունը ամբողջ աշխարհում հեղափոխական–ժողովրդավարական շարժման հզոր խթան հանդիսացավ։ Ռուսաստանի բանվորների և գյուղացիների կողմից ցարիզմին հասցված հարվածը ուղղված էր նաև կապիտալիզմի համաշխարհային սիստեմին։ Վերացնելով ցարական միապետությունը և կյանքի կոչելով Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների խորհուրդները՝ Փետրվարյան հեղափոխությունը անհրաժեշտ հասարակական քաղաքական նախադրյալներ ստեղծեց անցնելու հեղափոխության նոր՝ սոցիալիստ, փուլին։

Հոկտեմբերյան հեղափոխություն՝

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։

1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։

1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է բռնակցել Հայաստանի Հանրապետությունը, իսկ արդեն նախկին կառավարությանը ստիպել հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։